Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը ի զորո՞ւ է գյումրեցի երեխաներին մանկություն պարգևել (Տեսանյութ)

Հունիս 01,2014 14:40

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երեկվանից Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է շնորհավորել գյումրեցի մանուկներին: Բիզնեսմեն քաղաքապետը իրեն պատկանող Գյումրու «Անուշարան» կոչվող հրուշակեղենի ֆաբրիկայի տորթերն է հյուրասիրում մանկատան, ինչպես նաև տարբեր մանկապարտեզների երեխաներին, նրանց զվարճացնում է արտասահմանյան հայտնի մուլտիֆիլմերի հերոսներով՝ Շրեյկով, Բեթմենով…gyumri hunisgyumri hune

Այսօր քաղաքապետը այցելեց Գյումրու Անի թաղամասի «Հուսո առագաստ» նախակրթարան՝ հայտարարելով, որ շնորհավորում է «ալամ աշխարհի երեխաների տոնը»: Իսկ որպես քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանը խոստացավ իր ձեռքից եկածը անել, որպեսզի գյումրեցի երեխան անհոգ ապրի:june11

jun1Նկատենք, որ մանկապարտեզներից դուրս, որտեղր քիչ, թե շատ ապահովված երեխաներն են հաճախում, գյումրեցի հազարավոր երեխաներ չգիտեն ինչ է june 1110298515_779542055389645_6447172743262965625_ohunisմանկությունը, նրանք ապրում են դաժան պայմաններում՝ խոնավ, մարդկային պայմաններից, երբեմն նաև էլեկտրաէներգիայից զուրկ տնակների մեջ ու որ ամենասարսափելին է՝ մեծամասամբ սոված ու հացի կարոտ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30