Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառագետ. Անտառները շարունակվելու են հատվել, քանի դեռ ծանր սոցիալական դրությունը առկա է Հայաստանում (Տեսանյութ) 

Հունիս 05,2014 16:21

Անտառագետ Անդրանիկ Ղուլիջանյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրվա մասին խոսելիս՝ հայտնեց, որ Հայաստանում անտառահատումները դեռ չեն դադարեցվել, սակայն նախորդ տարիների համեմատ էապես նվազել են. «Անտառները շարունակվելու են հատվել, քանի դեռ ծանր սոցիալական դրությունը առկա է Հայաստանում»:

Պրն Ղուլիջանյանը հայտնեց, որ եթե 2003 թվականին համաշխարհային բանկի կողմից իրականացվող ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ մոտ 890 հազար խորանարդ մետր փայտանյութ էր անտառից դուրս հանվել, ապա վերջին անտառահատումների ծավալը կտրուկ նվազել է. «Հատումները, սակայն, շարունակվելու են, բայց ի՞նչ ծավալով, մենք չգիտենք: Սա խնդիր է, որը մեր առջև ծառացել է»:
Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Ղուլիջանյանը տեղեկացրեց, որ անտառահատումների ծավալի նվազումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի բնակավայրերի մեծ մասում լուծվել է գազամատակարարման խնդիրը. «Չեմ ասում, որ բոլորը օգտագործում են գազ, այնուամենայնիվ, հիմնականում գազը օգտագործում են կենցաղային նպատակներով, սակայն ջեռուցման համար դեռեւս շատ քիչ մարդ կարող է գազ օգտագործել»:

Պրն Ղուլիջանյանը տեղեկացրեց, որ այն անտառները, որտեղից մարդիկ հիմնականում օգտվում էին, գոտիավորված են՝ 10 կմ-ով, 20, 40 եւ ավելի բարձր, որով էլ պայմանավորված է անտառահատումների նվազումը: Անտառագետը նաեւ հավելեց. «Կառավարության կողմից թափուկից օգտվելու թույլտվությունը նույնպես նպաստեց նրան, որ անտառամերձ տարածքներում անտառահատումները նվազեն»:

Պրն Ղուլիջանյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում անտառները որակական մեծ կորուստ ունեն. «Ժամանակին Հայաստանի անտառների 66 տոկոսը գտնվում էր երկրի հյուսիսային հատվածներում: Միայն Հայաստանի անտառների շուրջ 50 տոկոսը գտնվում է Տավուշի մարզում: Կար ժամանակ, որ մարդիկ մտնում էին անտառ եւ կտրում էին ամենաարժեքավոր տեսակները՝ հաճարը եւ կաղնին»: Անտառագետի խոսքերով՝ դրանք այն ծառատեսակներն են, որոնք տարիների ընթացքում դժվար են վերականգնվում:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Անտառագետը նաեւ տեղեկություն հայտնեց, որ մոտ ժամանակներում՝ Սեւանի մակարդակի բարձրացման պատճառով, լճի մոտակայքում գտնվող ճահճացած տարածքներից շուրջ 3850 հեկտար մակերեսով ծառապատ տարածք է հատվելու:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30