Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արժի՞, որ լրագրողները մեկնեն Բրազիլիա

Հունիս 06,2014 14:00

Հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մարզական լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS) ուղեցույց է հրապարակել, որում իր գործընկերներին, խորհուրդներ է տալիս, թե ինչպե՞ս պետք է իրենց պահեն Բրազիլիայում:

Ընթերցելով 15 կետից բաղկացած այդ ուղեցույցը՝ ակամա հարց է ծագում. արժի՞ մեկնել այդ երկիր ու լուսաբանել աշխարհի առաջնությունը:

Բրազիլիայում ողջ ու անվնաս մնալու կանոններն են.
Եթե ձեզ կողոպտում են, մի դիմադրեք: Առանց երկխոսության ու բանավեճի, տվեք բոլոր զարդերը: Մի հրավիրեք գողերի ուշադրությունը եւ աշխատեք զբոսանքի ժամանակ բջջային հեռախոսով չխոսել:

Երբեք ձայնարկիչով փողոցում մի զբոսնեք:

Բանկոմատով գումար կանխիկացնելիս՝ եղեք շրջահայաց: Մի օգտվեք օդանավակայաններում գործող բանկոմատներից: Չարագործները սովորել են դրանք կեղծել:

Անձնագիրը ձեր մոտ մի պահեք: Դրա փոխարեն ունեցեք պատճենը:
Ձեր մոտ խոշոր գումար մի պահեք:

Գիշերային զբոսանքի ժամանակ շրջահայաց եղեք:
Ռեստորաններում շատ մի խմեք եւ բջջայիններն ու արժեքավոր մյուս իրերը սեղանին մի դրեք:

Աշխատեք գտնվել միայն գլխավոր փողոցներում:

Հատկապես օդանավակայանում եւ հյուրանոցում օգտվեք միայն պաշտոնապես գրանցված տաքսի ծառայություններից:

Հյուրանոցում եւ տրանսպորտում ուշադիր եղեք գրպանահատների նկատմամբ:
Գիշերը քաղաքում մի գտնվեք: Քայլեք միայն ձեր իմացած փողոցներով եւ խուսափեք հայտնվել անծանոթ թաղամասերում:

Զգույշ եղեք հանրամատչելի Wi-Fi ծառայություններից օգտվելիս: Բրազիլիան օնլայն խարդախություններով աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Տաքսու ետեւի նստարանին մի օգտագործեք նոութբուք, I Pad եւ iPhone: Կողոպտիչները կարող են դրանք տանել, քանի դեռ տաքսին կանգնած է խցանման մեջ:

Իրերը առանց հսկողության մի թողեք անգամ ստադիոնների մամուլի կենտրոններում: Չարագործները սովորել են կեղծել հավատարմագրերը եւ կարող են այնտեղ գտնվել մրցման ընթացքում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ AIPS-ի

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30