Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուս փորձագետ. «Ավելի շուտ Սերբիան կմտնի Եվրասիական միություն, քան Ադրբեջանը»

Հունիս 06,2014 16:28

Ինչպես «Օդնակո. Եվրազիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը (լուսանկարում), այնպես էլ «Բելոռուսսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը, այսօր «Եվրասիական ինտեգրում. արդիական հարցեր» թեմայով ասուլիսի ժամանակ, խիստ թերահավատորեն վերաբերվեցին Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հավանականությանը:

Նրանք երկուսն էլ նշեցին, որ ինչպես Թուրքմենիան, Ադրբեջանն էլ էներգակիրներով հարուստ, ինքնաբավ պետություն է, չի ցանկանում տարբեր միավորումների մեջ մտնել, եւ գրեթե անհավանական է նրա մուտքը Եվրասիական միություն: Ավելին, նրանք նշեցին, որ այդ միությունը ամբողջանում է նաեւ անվտանգության համակարգով՝ ՀԱՊԿ-ով, իսկ Ադրբեջանը այդ համակարգի անդամ չէ, այդ իսկ պատճառով խիստ կասկածելի է, որ, չլինելով որոշակի անվտանգության համակարգի մաս, Ադրբեջանը մաս կազմի դրա տնտեսական բաղադրիչին:

Ինչպես ասաց Սեմյոն Ուրալովը՝ ՀԱՊԿ-ը եւ Եվրասիական միությունը զուգահեռ գործող կառույցներ են, եւ քանի դեռ Ադրբեջանը ցանկություն չի հայտնել դառնալ ՀԱՊԿ անդամ, անհնար է որ դառնա ԵվրԱԶԷՍ-ի անդամ. «Անշուշտ, կարող է առանձին ինտեգրացիոն գործընթացներ ունենա Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ, Մերձկասպյան ինչ-որ բան, բայց չեմ տեսնում տարբերակ, որ դառնա Եվրասիական միության անդամ»:
Վադիմ Գիգինը նույնիսկ ասաց. «Ավելի հավանական է, որ Սերբիան, որն արդեն ինչ-որ մակարդակում ցանկություն է հայտնել միանալու այս տնտեսական միությանը, դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, քան Ադրբեջանը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30