Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

Հունիս 09,2014 12:32

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցական ուսումնական դասընթացներում։ Հանդեսներին ծնողներից բացի ներկա են լինում նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաները ամփոփիչ հանդեսի ավարտին քաղաքապետարանից դպրոցական պայուսակներ են նվեր ստանում։
Այս տարի մանկապարտեզից դպրոց է գնալու շուրջ 8800 երեխա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30