Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ գործակիցներով կբարձրանա աշխատավարձը. «Հայոց աշխարհ»

Հունիս 14,2014 11:06

Հաշված օրեր հետո գործողության մեջ կմտնի պետական ծառայողների վարձատրության մասին օրենքը։

Ինչպես հայտնի է, այս օրենքը ընդունվել է անցած տարեվերջին։ Սակայն բյուջեի ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ որոշվեց այն գործողության մեջ դնել միայն այս տարվա հուլիսի 1-ից։

Այդ պահից կփոխվի նաեւ նվազագույն աշխատավարձի չափը. եթե այսօր 45 հազար է, ապա հուլիսի 1-ից կբարձրանա եւս 5 հազարով՝ դառնալով 50 հազար դրամ։ Այս փոփոխությունն ունի դրական նշանակություն, սակայն դա կտարածվի բացառապես 50 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա։

Նման խնդիր կա ինչպես պետական կառավարման համակարգում (հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում), այնպես էլ մասնավոր հատվածում։ Թեպետ մասնավորում նվազագույն աշխատավարձը ոչ միշտ է համապատասխանում իրական վարձատրությանը։

Հաշված օրեր հետո գործողության մեջ կմտնի պետական ծառայողների վարձատրության մասին օրենքը։ Ինչպես հայտնի է, այս օրենքը ընդունվել է անցած տարեվերջին։ Սակայն բյուջեի ֆինանսական խնդիրներով պայմանավորված՝ որոշվեց այն գործողության մեջ դնել միայն այս տարվա հուլիսի 1-ից։

Այդ պահից կփոխվի նաեւ նվազագույն աշխատավարձի չափը. եթե այսօր 45 հազար է, ապա հուլիսի 1-ից կբարձրանա եւս 5 հազարով՝ դառնալով 50 հազար դրամ։ Այս փոփոխությունն ունի դրական նշանակություն, սակայն դա կտարածվի բացառապես 50 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա։

Նման խնդիր կա ինչպես պետական կառավարման համակարգում (հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում), այնպես էլ մասնավոր հատվածում։ Թեպետ մասնավորում նվազագույն աշխատավարձը ոչ միշտ է համապատասխանում իրական վարձատրությանը։

Աշխատավարձերի այս բարձրացումը լուրջ ճնշում է ենթադրում պետական բյուջեի վրա։ Մանավանդ այս տարի ցածր տնտեսական ակտիվության պատճառով ծանրացել է բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը։ Տարեսկզբի չորս ամիսների արդյունքներով ներքին հարկային եկամուտներն ավելացել են 3 տոկոսով։

Չնայած ապահովված մուտքերը նախատեսված եռամսյակային համամասնությունների շրջանակներում են, այնուհանդերձ նկատելի է աճի տեմպի դանդաղում։ Եվ տարեսկզբին պատահական չէին այն խոսակցությունները, որ կառավարությունը կարող է հրաժարվել հուլիսի 1-ից նախատեսվող աշխատավարձերի բարձրացումից։

Պետական ծառայողների վարձատրության մասին օրենքով Հայաստանում ներդրվում է աշխատավարձերի հաշվարկի նոր, այսպես կոչված, միասնական համակարգ։ Դրանով կառավարությունը նպատակ ունի վերացնել այն անհամապատասխանությունը, որը տարիներ շարունակ գոյություն է ունեցել պետական կառավարման համակարգում վճարվող աշխատավարձերի ոլորտում։

Այն ենթադրում է հուլիսի 1-ից բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ բարձրացում։ Որոշ դեպքերում դրանք կկրկնապատկվեն։ Հուլիսի 1-ից կբարձրանա նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, սակայն այս դեպքում աճն ավելի քիչ կլինի։

Վարձատրության միասնական համակարգում, ինչպես հայտնի է, գործելու է բազային աշխատավարձ եւ համապատասխան գործակիցներ։ Մի բան, որ ընդհանուր է պետական կառավարման համակարգում միեւնույն պաշտոնը զբաղեցնող բոլոր աշխատողների համար։ Այսօր Հայաստանում բազային միավորը 40 հազար դրամ է։ Այնինչ պետական բյուջեն ամրագրել է, որ հուլիսի 1-ից բազային միավորը դառնում է 66 հազար 140 դրամ։ Այլ կերպ ասած, աշխատավարձի բարձրացման համար հիմք է ընդունվելու այդ միավորը։

Տվյալ պաշտոնյայի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային միավորը բազմապատկվում է համապատասխան գործակցով։

Վարձատրության նոր համակարգով ամենաբարձր գործակիցն ունի հանրապետության նախագահը, որի աշխատավարձը սահմանվել է բազային միավորի 20-ապատիկի չափով։ Դա նշանակում է, որ վարձատրության միասնական սանդղակում հանրապետության նախագահի աշխատավարձը այսօր գործող շուրջ 450 հազարի փոխարեն կդառնա ավելի քան 1,3 մլն դրամ։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30