Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազբիրատ» հանրայինի եթերում. «Ժամանակ»

Հունիս 18,2014 13:01

Սերժ Սարգսյանը իր հաշիվները մաքրեց Աստանայի համար իրեն քննադատող հասարակության, 12-կետանոց պահանջներ ներկայացրած «քառյակի» և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Ղարաբաղը Հայաստանի մաս լինելու մասով: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանի հարցազրույցի ակնհայտ նպատակն էր ցույց տալ, որ իր դիրքերն ամուր են, որ մտահոգություններ չունի իր դրության վերաբերյալ: ՄԻնչդեռ հարցազրույցի ընթացքում բաց մնացին ոչ միայն Հայաստանի դիրքերի մասին հարցադրումները, այլև նույնիսկ նոր հարցեր առաջացան: Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության ոչ մի խոչընդոտ չկա, և անդամակցության հարցերը լուծված են: Եթե այդպես է, ապա Աստանայում ինչու մեկ ամիս ժամանակ է տրվել Հայաստանին: Եթե ժամանակը Հայաստանին չի տրվել, ապա ինչու է տրվել Հայաստանի անունով: Այսինքն՝ Հայաստանն ո՞ւմ ձեռքի խաղալիքն է դարձել Աստանայում բարձրացված հարցի կոնտեքստում:

Սերժ Սարգսյանը, հարցազրույց տալով իր դիրքերի հանդեպ կասկածները ցրելու նպատակով, ըստ էության խորացրեց Հայաստանի դիրքերի հանդեպ կասկածները, կասկածներն առ այն, որ Հայաստանը դադարել է ինչ-որ ազդեցություն ունենալ իր իսկ ճակատագրին առնչվող հարցերի լուծման գործընթացներին: Ավելի ճիշտ, ոչ թե խորացրեց կասկածները, այլ ամրապնդեց հասարակության մեծ մասի համոզումը այդ հարցում: Մինչդեռ հանրությանը հենց այդ հարցերն են հուզում, ոչ թե «քառյակի» կամ Ռոբերտ Քոչարյանի հետ Սերժ Սարգսյանի հարաբերությունների պարզումը կամ Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ կապված սարգսյանական ակնկալիքները, որոնք ավելի շատ ծուղակ են հիշեցնում Աբրահամյանի համար, այսինքն՝ ակնկալիքներն ակնհայտորեն ծուղակի, ոչ թե պետության համար որևէ դրական զարգացման տեսքով են: Մյուս կողմից, Հայաստանի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենք են վաղուց հրաժարվել բուն Հայաստանի խնդիրներից և զբաղված են ներքին հարաբերությունների պարզաբանման մանրախնդիր գործընթացով, հետևաբար Սերժ Սարգսյանն էլ ըստ էության փորձում է լուծել այն խնդիրները, որոնք նրա առաջ դնում են, այսպես ասած, քաղաքական ընդդիմախոսները: Եթե նրա առաջ դրվեին իրապես քաղաքական լրջագույն խնդիրներ, ոչ թե մանրակենցաղ 12 կետեր «լարային կվարտետի» կատարմամբ, ապա Սարգսյանն ուզած-չուզած ստիպված էր լինելու անդրադառնալ դրանց: Սակայն, այնուհանդերձ, քաղաքական միջավայրի և բովանդակության թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, մինչդեռ հանրային հեռուստաեթերը պետք չէ դարձնել «ներքաղաքական կամ ներիշխանական ռազբիրատի» դաշտ:
Հովհան Մանդակունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Ճպուռը լինելը քաղաքական կատեգորիա չէ պարոն Սերժիկ Սարգսյան
    ՀՀ նախագահ Սերժիկ Սարգսյանն ամբողջ ներկա իշխանության և ընդիմության հետ միասին քաղաքական Չպուռներ են․․․Ոչ վաղ անցյալում Ս,Սարգսյանը երեք տարի ու կես բանակցում էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանանագիր ստորագրելու համար,գովաբանելով ամեն ինչ ,ինչ կապված էր Եվրոպայի հետ․․․Մեկ էլ ըհը ,եկվա Սեպտեմբեր երեքը , իմացանք,որ Սերժիկ Սարգսյանն որոշել է մտնել ՄՄ․․․ՀՀ նախագահն իր «երգչախմբով» արդեն սկսեց ՄՄ․ գովքն անել․․․
    Ակամայից հիշեցի Խնկո Ապորը,հավերժ հիշատակ Քեզ ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ

    Թռի-վռի
    Մի ճպուռ,
    Ողջ ամառը
    Շուռ ու մուռ,
    Երգեց, ճռռաց.
    Ճռճռաց:
    Մին էլ, ըհը՜,
    Ձմեռը,
    Փռեց իրա
    Թևերը.
    Բացեց գորգը
    Սպիտակ,
    Դաշտերն առավ
    Ձյունի տակ:
    Անցան պայծառ օրերը,
    Էլ ո՞ րն ասեմ,
    Էլ ո՞ րը,
    Երբ ամեն մի

    Թփի տակ
    Թե սեղան կար,
    Թե օթյակ:
    Եկան օրեր
    Ցրտաշունչ,
    Ճպուռն ընկավ
    Լուռ ու մունջ.
    Քաղցած փորին
    Էլ ի՜նչ երգ,
    Ցուրտը տարավ
    Ոտ ու ձեռք:
    Զընգր-զընգր
    Դողալով,
    Ծանր-ծանր
    Սողալով
    Նա մրջյունին
    Ասում էր.
    – Գլխիդ մատաղ,
    Սանամե՛ր,
    Մի ճա՛ր արա
    Շունչ առնեմ,
    Ցրտից, սովից
    Չմեռնեմ:
    Կերակրի՛,
    Տաքացրու՛,
    Մինչև գարուն
    Ապրեցրու:
    – Ի՜նչ խաբար է,
    Սանիկս,
    Զարմանում եմ,
    Ջանիկս,
    Չաշխատեցի՞ր
    Ամառը,
    Ասա՛, ինչ էր
    Պատճառը:
    – Էդպես բանի,
    Սանամե՛ր,
    Էլ ժամանակ
    Ո՞ վ ուներ.
    Էն խոտերում
    Բուրավետ
    Երգում էինք
    Մերոնց հետ…
    – Ուրեմն դու՞ …
    – Այո՛, ես
    Ողջ ամառը
    Դեն ու դես
    Երգում էի
    Մշտապես:
    – Երգո՞ւ մ էիր…
    Շատ բարի,
    Այժմ էլ բռնի
    Վեր-վերի,
    Քամին ծափ տա,
    Դու պարի՛:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30