Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Հունիս 19,2014 17:40

Քաղաքացիների առաջարկություններին, բարձրացրած հարցերին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծում կամ սպառիչ պատասխան տալու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը պարբերաբար մասնակցում են վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքացիների ընդունելություններին, որոնք, սահմանված կարգով, տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի հետ միասին հանդիպել է ընդունելության եկած բնակիչների հետ: Քաղաքացիների հետ անմիջական շփման շրջանակում Կամո Արեյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը՝ ի դեմս վարչական շրջանների աշխատակազմերի, հետևողական է լինում քաղաքային իշխանությունների լիազորությունների ու պարտականությունների տիրույթում գտնվող ու բնակիչների կողմից արծարծած խնդիրների լուծման ընթացքին և արդյունքին։ Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս գտնվող հարցերով դիմած քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան կառույցներ։

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Էրեբունի վարչական շրջանում։ Փոխքաղաքապետը, կարևորելով քաղաքացիների հետ հետադարձ կապի այս եղանակը, նշել է, որ այն օգնում է քաղաքային իշխանություններին առավել հասցեական լուծումներ տալ քաղաքացիների կողմից մատնանշվող խնդիրներին, հատկապես հաշվի առնելով, որ երբեմն բնակիչները նաև վեր են հանում ստվերում մնացող հարցեր։

Կենտրոն վարչական շրջանում ընդունելության եկած բնակիչների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։ Ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերին տեղում տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30