Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է պարբերաբար մասնակցել քաղաքացիների ընդունելություններին

Մայիս 19,2014 16:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին՝ ըստ ոլորտների համակարգող քաղաքապետի տեղակալներին և աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է պարբերաբար մասնակցել տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող այդ ընդունելություններին և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին:

Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031