Լրահոս
Օրվա լրահոսը

Եվա Ռիվասը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում 

Հունիս 20,2014 16:31

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը խոսեց իր արմատների, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի մասին: Նա արժևորեց հայ ժողովրդական երգը և տեղեկացրեց, որ շուտով հայ ունկնդրին կներկայացնի հայերեն երգերի կատարմամբ իր տեսահոլովակը: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ռեժիմով: Ճանաչված երգչուհին պատասխանեց ներկաներին հետաքրքրող Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգի բարդությունների հաղթահարման, հայերենի տիրապետման, երգի նկատմամբ տածած սիրո, հաջողություններին հասնելու ճանապարհի մասին հարցերին:

Եվա Ռիվասի փիար-մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց հայ երգի մեծավարպետ կատարողի ապագայի ծրագրերի, վրաց երգարվեստի հետ նրա կապերի, 10+10 հեռուստածրագրի մասին:

Ներկաների խնդրանքով Եվա Ռիվասը կատարեց Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ…» երգը: Այնուհետև «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի անդամների կատարմամբ հնչեց «Ծիրանի կորիզ» հանրահայտ երգը, որին միացավ երգչուհին: Նա ունկնդրեց նաև Մակար Եկմալյանի անվան երգչախմբի անդամներից մի քանիսին: Վերջում մասնակիցները մի քանի երգեր կատարեցին և նկարվեցին ճանաչված երգչուհու հետ:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30