Լրահոս
Օրվա լրահոսը

«Թքել եմ ձեր օրենքների վրա». Շանթ Հարությունյանի ու ոստիկանների միջեւ թեժ վիճաբանություն է սկսվել      

Հունիս 27,2014 12:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ թեժ վիճաբանություն սկսվեց Շանթ Հարությունյանի, նրա որդու եւ ոստիկանների միջեւ:

Դատական նիստի սկզբում, երբ  Շանթ Հարությունյանը իր կողքին նստած տղային գրկեց ու նստեցրեց իր ոտքերին, ոստիկանները միջամտեցին ու հորդորեցին տղային իր տեղում նստել: Սկսվեց վիճաբանություն:

«Մարդկային զգացմունք չունե՞ք: Թքել եմ ձեր օրենքների վրա»,- ասաց Շանթ Հարությունյանը, սկսվեց քաշքշուկ, ոստիկանների վրա հարձակվեց նաեւ Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին: Շանթ Հարությունյանը հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Քիչ առաջ կրկին վերադարձավ ու գրկեց որդուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել