Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

Նոյեմբեր 28,2026 12:57 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթից անջատված մասի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն․-ն պատշաճ չի կատարել Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, քննիչին քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում տալու դատախազի բացառիկ լիազորությունները, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչը իր հերթին պաշտոնեական անփութության արդյունքում քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Ա.-ի առնչությունը Վահրամ Խորխոռու սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայության պայմաններում՝ 2000 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել Ս․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ նույն քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին Ս․Ա․-ի վերաբերյալ քննվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։

Բացի այդ, դատախազական պատշաճ հսկողության պայմաններում նույն քրեական վարույթով քննիչը Վահրամ Խորխոռունու սպանությանը Հ․Ն.-ի մասնակցության վերաբերյալ բավարար տվյալների առկայության պայմաններում վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացրել, ինչի հետևանքով Հ․Ն․-ն տևական ժամանակ՝ շուրջ 25 տարի, չի ենթարկվել քրեական պատասխանատվության և միայն 2025 թվականի հուլիսի 31-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հայտարարվել հետախուզում։

Այսպիսով, վերոնշյալ փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բ․Ն.-ն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։

Բ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30