Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանում ամուսինը խեղդամահ է արել կնոջը

Հունիս 28,2014 13:25

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը19.55-ի սահմաններում, 1951 թ. ծնված Ռադիկ Գ.-ն իրենց տան ննջասենյակում խեղդամահ է արել կնոջը` 1952 թ. ծնված Ջուլիետա Եղիշյանին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ռադիկ Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30