18 նոյեմբերի, 2026 թ․, Երևան․ Team Group-ը կրկին Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Այս տարի Digitec-ն անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրով։ Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը կհամախմբի միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հնարավորություններ, գործընկերություններ և զարգացման ուղիներ։
Այսօր Team Group-ը զարգացնում է փոխկապակցված բիզնես էկոհամակարգ, որն ընդգրկում է հեռահաղորդակցության, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, լոգիստիկայի և շատ այլ ոլորտներ: Digitec-ի ընթացքում Team Group-ը կներկայացնի իր կազմում գործող մի շարք ընկերությունների տեխնոլոգիական ներուժն ու տարբեր ոլորտներում մշակված նորարար լուծումները։
«Team Group-ը մշտապես ձգտում է նպաստելու Հայաստանի առաջընթացին երկրի համար կենսական բոլոր ոլորտներում՝ հատկապես այնտեղ, որտեղ տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն։ Մենք նպատակ ունենք մեկ էկոհամակարգում միավորելու տարբեր ոլորտների ընկերությունների, որպեսզի մեկի փորձն արագացնի մյուսի զարգացումը։ Մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում խթանում ենք տեխնոլոգիական նորարարությունը՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, իսկ մեր մշակած սարքավորումներով ու ծրագրային լուծումներով նպաստում ենք ամբողջ խմբի և իրենց գործունեության ոլորտների տեխնոլոգիական առաջընթացին։ Նույն համոզմամբ ամեն տարի աջակցում ենք Digitec-ին, որը խթանում է երկխոսությունն ու նոր համագործակցությունները Հայաստանի տեխնոլոգիական համայնքում»,-ասում է Team Group-ի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։
«Տեխնոլոգիական ապագան միայնակ չի կառուցվում. այն պահանջում է վստահություն և երկար տարիների համագործակցություն։ Team Group-ը միշտ եղել է Digitec-ի կողքին, և ուրախ եմ, որ այսօր, երբ մենք Հայաստանում ձևավորում ենք նոր տնտեսության ու AI հանգույցի տեսլականը, մեր ռազմավարական գործընկերը դարձյալ նրանք են։ Team-ի բազմաոլորտ փորձառությունն ու բիզնեսի վերափոխման պատմությունը հիանալիորեն համահունչ են այն մասշտաբին, որն այսօր բերում է Digitec-ը»,-նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
Digitec-ի շրջանակում Team Group-ի տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու խմբի տարբեր ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններին, նորարարական լուծումներին և զարգացման հեռանկարներին։
Team Telecom Armenia-ն բաժանորդներին կներկայացնի մի շարք նոր առաջարկներ, այդ թվում՝ Cosmo Ultra փաթեթը, ավտոպարկի GPS կառավարման Team Fleet հարթակը, բացառիկ ֆիլմացանկով հագեցած Team TV MAX-ն ու այլ նորություններ:
Team Pay-ի այցելուները կծանոթանան մի շարք վճարումների, մասնավորապես՝ գույքահարկի և աղբահանության վճարումների վերաբերյալ ակցիային:
Team Solutions-ը ցուցահանդեսին կներկայանա հաճախորդների հետ հաղորդակցության Between բազմաալիք հարթակով, որը մեկ միջավայրում համախմբում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, չաթերը, մեսենջերներն ու սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունները:
Buy.am-ի այցելուները կտեղեկանան՝ ինչպես առցանց գնումները դարձնել առավել պարզ և արագ՝ օգտվելով խմբային պատվերի, մի քանի կետից միաժամանակ պատվիրելու, ինչպես նաև քեշբեքի հնարավորությամբ պատվերներն անձամբ վերցնելու առաջարկներից:
Team Energy-ն կներկայացնի սնուցող էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման ոլորտի առաջարկները, էլեկտրամոբիլների համար ժամանակակից լիցքավորման ենթակառուցվածքի առավելություններն ու բիզնես և ինստիտուցիոնալ հաճախորդների համար հուսալի էներգետիկ լուծումները։
Team Systems-ի տաղավարի այցելուները կծանոթանան ընկերության՝ էլեկտրատեխնիկական, ցածրահոս և ՏՏ համակարգերի նախագծման, մատակարարման ու ինտեգրման առաջարկներին:
Team Logistics-ի կներկայացնի Գերմանիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ ամենշաբաթյա կանոնավոր բեռնափոխադրման հնարավորություններն ու լոքերների ցանցի առաջարկը:
Digitec-ին մասնակցությունը ոչ միայն խմբի ընկերությունների ձեռքբերումներն ու լուծումները ցուցադրելու, այլև նոր համագործակցություններ մեկնարկելու, տեխնոլոգիական համայնքի հետ երկխոսությունն ընդլայնելու և ապագայի զարգացման ուղղությունները նախանշելու հնարավորություն է։



















































