Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 15-ին՝ գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, Գյումրու կայարանամերձ հրապարակում վնասել են ՀՀ քաղաքացու նոր՝ կարմիր գույնի նմուշի անձնագրի գովազդային վահանակը։
Ձերբակալվել է 28-ամյա մի երիտասարդ, որին կայարանամերձ հրապարակում գիշերային ծառայություն իրականացնելիս նկատել են պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Նրանք տեսել են, թե ինչպես է երիտասարդը ձեռքերով հարվածել ու վնասել վահանակը։
Պարեկները գույքի դիտավորյալ ոչնչացման կասկածանքով նրան ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության «Կումայրի» բաժին, ստուգել են նաև նրա սթափությունը /1005 մգ/։
Կազմված փաստաթղթերն ուղարկել են Շիրակի մարզային քննչական վարչություն, երիտասարդին ևս տեղափոխել են այնտեղ։
Կարդացեք նաև
Նշենք, որ երիտասարդը չի աշխատում, Գյումրու տնակային թաղերից մեկի բնակիչ է։
Ի դեպ, Factum.am լրատվական կայքը նկարահանել էր վնասված վահանակը։



















































