Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա դուք ինձ սպառնո՞ւմ էիք բանտախուց ուղարկել»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 18,2026 17:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հիմա դուք ինձ սպառնո՞ւմ էիք բանտախուց ուղարկել»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Պատգամավորի հարցն առաջացավ Նիկոլ Փաշինյանի հետեւյալ դիտարկումներից հետո․ «ՀՀ-ն մենք թակարդից հանել ենք։ Այն, որ դուք Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց ՀՀ-ն հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։

Եվ դուք ինչի՞ եք պաշտպանում այս Սահմանադրությունը, որովհետև այս Սահմանադրությունը օլիգարխիայի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը մարիոնետային, կոռումպացված դատական և պետական համակարգի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը ժողովրդի իշխանությունը արհամարհող Սահմանադրություն է, այդ Սահմանադրությունը ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների Սահմանադրություն է։ Եվ այո՛, ութ տարի է, և մենք ութ տարի նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը որդեգրել ենք ութ տարի առաջ, և մենք մեր օրակարգը իրականացնում ենք և հպարտ ենք, իմիջիայլոց, որ կարող ենք մեր օրակարգը իրացնելով՝ Հայաստանի Հանրապետությանը բերել անշրջելի խաղաղություն։

Ձեր ուզածը ի՞նչ է՝ որ խաղաղություն չլինի՞, որովհետև պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք, որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք, և հիմա վայնասուն բարձրացնեք։ Բայց ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության բանտախցերում»

Մարիաննա Ղահրամանյանը, մինչդեռ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել էր․ «Խնդրում եմ մեկնաբանել Բայրամովի այսօրվա հայտարարությունը առ այն, որ 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծման տեխնիկական պարամետրերին Ադրբեջանը պիտի մաս կազմի, և քննարկումներ կան՝ պարզվում է՝ նոյեմբերի 6-ին հանձնաժողով է սկսել գործել՝ Հայաստան–ԱՄՆ-Ադրբեջան, որը հենց այդ հարցերով է զբաղվում։ Խնդրում եմ մանրամասնել՝ ի՞նչ եք քննարկել։ Եվ հենց նոր ձեր վարչապետը ասեց, որ ԹՐԻՓՓ նախագիծը գործնական փուլ է մտել և սահմանազատման մասին խոսեց, մինչդեռ օրեր առաջ ձեր կողմից տրված պատասխանում, դուք նշել եք, որ դեռ ոչինչ որոշված չէ (նոյեմբերի 12-ին ստացված պատասխան է)»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել