Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Նոյեմբեր 18,2026 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանն ընդունել է Վրաստանի համայնքների միության անդամներին:

Հայաստանի համայնքների միությունն ու Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան համագործակցության հուշագիր են ստորագրել:

Փաստաթուղթը միտված է երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգերի միջև ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Կարևորելով երկու կառույցների միջև ձևավորվող գործակցությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր ունեն նաև համայնքների միջև անմիջական կապերը։ Դրանք հնարավորություն են տալիս միջպետական համագործակցությունը հարստացնել գործնական նախաձեռնություններով, որոնց արդյունքները անմիջականորեն կարտացոլվեն բնակիչների առօրյայում։

Իր հերթին, կարևորելով Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությունը, Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Նինո Ռուխկաձեն նկատել է, որ երկու երկրներն ունեն ընդհանուր՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու նպատակ, և այս գործընթացում կարևոր դեր ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները։

Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումն անմիջականորեն փոխկապակցված է եվրոպական ինտեգրման գործընթացներիn՝ նշելով, որ Հայաստանն այս ուղղությամբ առաջ է շարժվում գործուն քայլերով։ Տիգրան Ավինյանը նաև ընդգծել է, որ, ինչպես նշել է ՀՀ վարչապետը, Հայաստանը պատրաստակամ է աջակցելու Վրաստանի եվրոպական ինտեգրման ձգտումներին։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30