Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի սարսափի գոտի տարածվի Հայաստանի շուրջ». Վովա Վարդանով

Հուլիս 05,2014 15:52

Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովն այսօր «Արմատ» ակումբում անդրադառնալով հունիսին Նախիջեւանի սահմանին տեղի ունեցող գործողություններին, երբ հայկական բանակը առաջ էր գնացել եւ գրավել էր 100 քառակուսի կմ տարածք, նշեց, որ վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ սահմանի ուղղությամբ կատարվել է հատուկ գործողություն. «Դա հոյակապ գործողություն էր, որի արդյունքում հայ-թուրքական սահմանի այն տարածքները, որտեղ երբեք հայ չոբանները ոտք չէին դրել, հիմա սկսել են անասունները այնտեղ արածեցնել: Բացի դրանից մեծ տարածություն է վերցվում հսկողության տակ՝ գոնե վիզուալ»:

Վովա Վարդանովը անդրադառնալով ադրբեջանական կողմից շարունակական դիվերսիաներին, ասաց, որ չի կարծում, որ մի դիրք գրավելը, կամ մի քանի թուրք զինվորի սպանելը կկանգնեցնի այդ դիվերսիաները. «Պետք է գնահատել կեցության հնարավոր ռիսկերը , պետք է գնահատել, որ մենք միշտ թուրք հարեւան ենք ունենալու: Նրանց հանդեպ ադեկվատ պատասխանը մի զինվոր կամ տասը զինվոր սպանելը չէ: Ոչ՝ դա այդպես չէ »:

Պրն Վարդանովի կարծիքով՝ պետք է ստեղծել սարսափի գոտի. «Այնպիսի սարսափի գոտի, որը տեղի ունեցավ հենց Նախիջեւանի սահմանին: Սակայն հայկական բարության շնորհիվ հիմա թուրք չոբանը սարի այն մյուս կողմից անասուն է նորից բերում: Չի կարելի նման բան թույլ տալ: Պիտի ականի վրա թուրք չոբանը տրաքի, 10 կմ այն կողմ նրանց գյուղացին երբ դուրս է գալիս հող մշակելու, այդտեղ էլ մի բան պետք է լինի նրա հետ: Պիտի սարսափի գոտի տարածվի Հայաստանի շուրջ, ու դա հնարավոր է միայն ականային պատերազմի դեպքում»:

Լրագրողներից մեկի հարցին, թե չի՞ կարծում, որ դա մի փոքր դաժան է, պրն Վարդանովը պատասխանեց, որ, այո, դա անմարդկային գործարք է եւ այդպես էլ պետք է լինի:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով էլ Հայաստանում անմարդկային կարելի է համարել այն, որ հիմա մոլորեցնում են ազգին եւ ասում են, որ երկրում եվրոպական ստանդարտներ են օգտագործվում. «Երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում եւ պետք է մտածել, որ բերվող ծրագրերը, ում դրոշի տակ ուզում են բերեն, հակահայկական են»:

Պրն Շաքարյանից խոսքով՝ խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ ադրբեջանցիները ընդունեն, որ պարտվել են պատերազմը եւ կապիտուլյացիա ստորագրեն:

Պրն Շաքարյանի խոսքերով, դեռեւս 1995 թվականից Հեյդար Ալիեւի հրամանով արդեն մշակվել էր ծրագիր, որ առնվազն 10 դիվերսիա տարեկան պետք է կատարվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին. «Լինում է, որ տասը չի անցնում, այն դեպքում, երբ ուժեղ հակահարված են տալիս հայ զինվորները»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031