Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշ–երեկո նվիրված Լիսաբոն 5-ի մարտիկների հիշատակին

Հուլիս 25,2014 16:20

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հուլիսի 26-ին ժամը 19:00–ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կազմակերպում է հուշ–երեկո նվիրված Լիսաբոն 5-ի մարտիկների հիշատակին:

«Հայ Յեղափոխական Բանակ»-ի 5 երիտասարդները ՝ Սեդրակը, Վաչեն, Սարգիսը, Սիմոնն ու Արան գիտակցելով, որ միմիայն դիվանագիտական ուղիներով հայոց ցեղասպանության հարցը առաջ մղելու ջանքերը մնում են ապարդյուն, Հայ Դատի մասին համաշխարահային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնելու նպատակով դիմեցին անձնազոհության և 1983թ.-ի հուլիսի 27-ին պաշարեցին Պորտուգալիայի Լիսաբոն մայրաքաղաքում գտնվող թուրքական դեսպանատունը: Այս քայլը փլուզեց լռության պատնեշը և աշխարհը սկսեց խոսել հայկական հարցի մասին:

Անմահացած 5 հայորդիները իրենց կյանքը հայ դատի զոհասեղանին դրեցին հպարտությամբ և պատրաստակամությամբ՝ հարթելով գալիք պահանջատեր սերունդների Հայ դատի հետապնդման ուղին: Այս հերոսական քայլը ոգևորեց շատ հայ երիտասարդների, ովքեր միացան Արցախի ազատագրական պայքարին :

Ամեն տարի հուլիսի 27-ին դաշնակցական երիտասարդները ՝ «Լիսաբոն 5»-ի հիշատակը վառ պահելու և հասարակությանն իրազեկելու նպատակով կազմակերպում են հուշ-երեկո, ֆիլմի դիտում, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031