Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի ինչի՞ն է պետք նոր մեքենան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 30,2014 11:03

Կառավարության անցած շաբաթվա նիստում որոշվել էր 33 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված «Տոյոտա Լենդ Քրուզեր» ջիփի դիմաց վճարում կատարելու համար։ Մանրամասներ ճշտելու համար «ՀԺ»-ն դիմել է ԱԺ՝ մասնավորապես ճշտելու, թե որքա՞ն է մեքենայի ամբողջական գինը, ԱԺ նախագահի ինչի՞ն է պետք նոր մեքենան, ինչո՞ւ նոր մեքենայի ձեռքբերման գինը չի ներառվել ՀՀ պետական բյուջեով ձեռք բերվող մեքենաների բյուջեում, այլ դրա դիմաց հիմա վճարվում է կառավարության պահուստային ֆոնդից։

ԱԺ-ից ընդամենը պատասխանել են, որ մեքենայի ամբողջական գինը 43 մլն 150 հազար դրամ է, որի մի մասը վճարվել է անցյալ տարի, մյուս մասը՝ այս տարի, ընդ որում, ըստ ԱԺ-ի ուղարկած պատասխանի, այդ գումարը վճարվելու է «2014 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ազգային ժողովին հատկացված գումարներից առաջացած տնտեսումներից»։ ԱԺ-ից փոխանցում են, որ ԱԺ նախագահի նախկին մեքենան մնում է (հիշեցնենք, ԱԺ նախագահի վերջին սերնդի BMW–ն շատ թարմ էր, այդ նույն մեքենայից բյուջեի միջոցներով ձեռք էր բերվել 2 հատ. մեկը՝ վարչապետի, մյուսն ԱԺ նախագահի համար), իսկ նոր մեքենան նախատեսված է ձմեռային շրջանում շահագործելու, ինչպես նաեւ մարզային այցելությունների, նաեւ խորհրդարանի բարձրաստիճան հյուրերի համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    մազոխիստ են լկտի ու ցուցամոլ այս ծանր սոցիալական վիճակում կարծես ժողովրդի նյարդերի վրա ջութակ նվագելիս լինեն դարձել են լկտի ու անպատկառ գոնե Աստծուց վախեցեք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031