Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյան փողոցում ծառեր են կոտրվել

Օգոստոս 04,2014 11:55

Օգոստոսի 4-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել, ընկել է գլխավոր մուտքի մոտ. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կոտրվել է երկու ծառ, որոնցից մեկն ընկել է մուտքի մոտ, իսկ մյուսը` կից ծառերին:

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են մուտքից, սահմանազատել վտանգավոր հատվածը: Հետագա աշխատանքները կիրականացնեն կանաչապատման աշխատակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031