Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավելագույն ջանքեր պիտի գործադրվեն սահմանում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ». Քեթրին Ջեյն Լիչ

Օգոստոս 08,2014 15:14

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպումը կթուլացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:

Այս մասին այսօր դեսպանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա ցավակցություն հայտնեց զոհված զինվորների ընտանիքներին և հստակ չպատասխանեց հարցին, թե ինչու միջազգային հանրությունը հասցեական չի քննադատում պատերազմական կոչերն ու ռազմական հռետորաբանությունը՝ մասնավորապես նկատի ունենալով նախօրեին առաջին գծում Ալիևի արած հայտարարությունը:

Ք. Ջ. Լիչը միայն ասաց, որ հարցը հասկանում է, բայց միջազգային հանրության առաջնային նպատակն այս պահին նախագահների հանդիպման վրա կենտրոնանալն է: Կարևոր է, որ առավելագույն ջանքեր գործադրվեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031