Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզել են ոստիկանները. առանց պետական գրանցման փայտանյութի առուվաճառքով է զբաղվել

Օգոստոս 11,2014 17:58

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 9-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Կապան-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին կանգնեցվել է 1958 թ. ծնված Զարզանդ Մ.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերված շուրջ 26 խմ փայտանյութի օրինականությունն ստուգելու նպատակով ավտոմեքենան բերվել է բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հայտնաբերված փայտանյութը պատկանում է 1991 թ. ծնված Վիգեն Վ.-ին, որն առանց պետական գրանցման զբաղվում է փայտանյութի առուվաճառքով:

Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031