«Տիգրանաշենի բնակիչները պետք է շատ հստակ հասկանան, որ իրենք այսօր հայ պետականության պահպանության խրամատներում են գտնվում»,- ասաց Արտաշես սարկավագ Աջապահյանը: Նա կարծում է, որ դա պարզապես տարածք չէ, այլ կարեւոր ստրատեգիկ նշանակություն ունեցող կետ, որի հանձնմամբ Սյունիքն անջատվելու է Հայաստանից:
«Հայաստանը բաժանվելու է երկու մասի: Մենք նաեւ զրկվում ենք մեր ճանապարհատրանսպորտային առանձնահատկությունից, որով մեր հարավից դեպի հյուսիս գալիս էին տարբեր բեռնատարներ, ճանապարհային լոգիստիկ խնդիրներ էին իրականացվում, որից երկիրն իր շահն ունի: Այս առումով մեր հարգելի Տիգրանաշենի բնակիչները պետք է ամուր մնան, պետք է իրենց տունը պահեն խրամատի նման եւ ոչ մի կերպ դուրս չգան այնտեղից: Բնական է, իրենց առաջարկելու են մեծ գումարներ՝ այդտեղից դուրս գալու համար, եւ միգուցե բավական մեծ գումարներ առաջարկեն, քանի որ թուրքերին շատ ավելի ձեռնտու է, որ ամեն մի բնակչի, ընտանիքի մի 100 հազար կամ 200 հազար դոլար գումար տան՝ իրենց համար շատ կարեւոր տարածքը ստանալու իրենց նպատակների համար: Դրանով իրենք կտիրեն ոչ միայն Տիգրանաշենին, այլեւ՝ ամբողջ Սյունիքին եւ ամբողջ Հայաստանը կվերցնեն իրենց վերահսկողության տակ: Իսկ այդ գումարը վճարել՝ ամբողջ Հայաստանի ֆիզիկապես հարցը լուծելու համար, շատ չնչին գումար է: Այսօր այդ հարցը դրված է Տիգրանաշենի բնակիչների առաջ, եթե իրենք կառչեն, ամուր մնան իրենց հողի վրա, բնական է, մենք պիտի գնանք, հայ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, իրենց կողքին կանգնենք, որ Տիգրանաշենը չհանձնվի»,- ասում է սարկավագը:
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում


















































