Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ փլուզվել է, չի նշանակում, որ սեյսմադիմացկուն չէ. «Հրապարակ»

Օգոստոս 14,2014 11:25

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը համաձայն չէ այն դիտարկմանը, որ եթե չգործող էստակադայի բազրիքները փլուզվել են, ուրեմն «Զվարթնոցի» հին շենքը սեյսմակայուն չէ եւ պիտանի չէ շահագործման։ «Եթե նույնիսկ փլուզվել է, ու վտանգավոր բաներ կան, դա դեռ չի նշանակում, որ ենթակա չէ վերականգնման, եւ բոլորովին չի նշանակում, որ սեյսմադիմացկուն չի։

Կարող է ժամանակի ընթացքում կոռոզիայի ենթարկված լինի ու փլվի, դա չի վերաբերում ամբողջ շենքին։ Հիմա եկեղեցին էլ կարող է մի բան լինել, փլվել, բայց դա չի նշանակում, որ այն պետք է քանդել, հակառակը՝ պետք է վերակառուցել։ Այնպես չէ, որ մի բանը մաշվում է, ուրեմն պիտանի չէ, ուրեմն այնպիսի խնամք պետք է տանեն, որ չհասնի այդ օրին, թող բարի լինեն՝ վերականգնեն։

Մշակութային արժեքները ենթակա են պահպանման, թե ինչ ձեւի կպահպանեն՝ կվերականգնեն, լավ կխնամեն, թե ինչ, դա արդեն հարցի մյուս կողմն է, իսկ օդանավակայանի պահպանման հարցն իր վրա պետք է վերցնի սեփականատերը»- ընդգծեց Մուշեղյանը։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քննարկումներից հետո «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը դեռ մնում է անորոշ։ Հետաքրքրական է նաեւ այն, որ օդանավակայանի հին ուղեւորային համալիրը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031