Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկան հիվանդն էլ կարող է նման բան ասել». Օֆշորի գործով կողմերն իրար չեն հասկանում

Օգոստոս 16,2014 13:48

Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի հարցաքննությունը դեռ չի ավարտվել: Տուժող գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Վաղարշակ Գեւորգյանն էլ պնդում է, որ Սուքիասյանի հարցաքննության ավարտից հետո պարզ կդառնա առերեսում իր պաշտպանյալի եւ Սուքիասյանի միջեւ կլինի, թե՞՝ոչ:

«Դեռ հայտնի չէ առերեսման անհրաժեշտության մասին, բայց կարծում եմ, որ առերեսում կլինի, որովհետեւ էական հանգամանքներ կլինեն, որոնց շուրջ հակասություններ կառաջանան: Իսկ եթե հակասություններ չլինեն, ու Սուքիասյանը հաստատի այն փաստերը, որոնց մասին մենք խոսում ենք, կնշանակի՝ ինչ հայտարարում ենք, անհերքելիորեն հաստատվում են»,- ասաց պարոն Գեւորգյանը:

Մեր դիտարկմանը, թե լրատվամիջոցներին Աշոտ Սուքիասյանի փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, պարոն Գեւորգյանն ասաց՝ նման տեղեկություն իրեն չի հասել, ինքը նման բան չի լսել:

Նրանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը շրջանառության մեջ դրել Փայլակ Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին լուրը եւ արդյոք հիմքեր կան նման գործ հարուցելու:

Հիշեցնենք, որ պարոն Խաչատրյանը ԳԱԼԼԱ-ի հետ զրույցում իր ասածը այսպես էր հիմնավորել. «Աշոտին էլ են գցել եւ այդ գցողներին ճանաչել է նաեւ Փայլակ Հայրապետյանը եւ իրա հետ կապն էլ հնարավոր է: Հիմա ես չեմ կարող ռեալ հայտարարեմ, ուղղակի ինչ- որ բան հայտարարեմ, թող ամրապնդվի, հետո կխոսենք…

Բայց ոչինչ բացառված չէ, քննություն է եւ կարող է ցանկացած ժամանակ ցանկացած ընթացք ստանա»:

«Աշոտ Սուքիասյանին սատարող մարդկանց անհիմն, անտրամաբանական հայտարարություններն են: Նման հայտարարություն անելու համար ոչ կրթություն, ոչ էլ ուղեղ պետք չէ: Հոգեկան հիվանդն էլ կարող է նման հայտարարություն անել ու դրան բանի տեղ պետք չէ դնել»,- ի պատասխան ասաց Վաղարշակ Գեւորգյանը:
Նրա խոսքով, գործով նոր ձերբակալվածներ, հարցաքննվածներ չկան: Դեռ չի հստակեցվել Նավասարդ Կճոյանի եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարգավիճակները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
 Լուսանկարում՝ Փայլակ Հայրապետյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031