Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը հրաժարվել է Ադրբեջանին Աֆղանստանից դուրս բերած ռազմական տեխնիկա վաճառել. АПА

Օգոստոս 18,2014 19:50 Share

ԱՄՆ-ը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել «Cougar» և «HMMWV» տեսակի ռազմական փոխադրամիջոցներ, որոնք դուրս են բերվել Աֆղանստանից:

Ինչպես գրում է «ԱՊԱ»-ն, ԱՄՆ-ը իր որոշումը բացատրել է, որ Վաշինգտոնը էմբարգո է դրել հակամարտող երկրներին զենք վաճառելու վրա:

Լրատվականը հիշեցնում է, որ մեկ տարի առաջին հայտարարվել էր, որ Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկան վաճառքի կհանվի, իսկ նախապատվությունը կտրվի այն երկրներին, որոնք ակտիվ մասնակցում են խաղաղասիրական գործողություններին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել