Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը

Օգոստոս 20,2014 13:12

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիների նկատմամբ իրականացվող դաժանությունները, որոնք հիրավի կարող ենք ցեղասպանություն անվանել, քանզի արդեն իսկ հայտնի է մեծ թվով սպանվածների, առևանգվածների և փախստականների մասին: Ավելին` Մերձավոր Արևելքում բնակվող եզդիները փաստացիորեն ստիպված են տեղահանվել իրենց պատմական տարածքներից:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային ազդեցիկ կառույցներին աչալրջորեն հետևել Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին և օր առաջ կանխել այնտեղ իրականացվող ոճիրը: 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի թուլ տալու նոր ցեղասպանություններ և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի չկրկնվեն 20-րդ դարասկզբից մարդկությանը որպես ծանր ժառանգություն հասած ցեղասպանությունները:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտնում է իր զորակցությունը բարեկամ եզդի ժողովրդին: Այս օրերին մեր բոլորիս պարտքը պետք է լինի սատարել եզդիներին և հնարավորինս գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
20, օգոստոսի 2014թ.
ք. Երևան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031