Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել Բաղդադում

Սեպտեմբեր 09,2026 12:34 Share

Սեպտեմբերի 8-ին Բաղդադում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և  Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության խթանմանը, ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջաններում առկա վերջին զարգացումների և միջազգային օրակարգի` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Քաղաքական խորհրդակցությունների ավարտին տեղի է ունեցել երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության և ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի Հանրապետության ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագրերի ստորագրման արարողությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930