Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլիի ունեցվածքը կարող է առգրավեն. Грузия-Онлайн

Օգոստոս 20,2014 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլի ունեցվածքը հնարավոր է առգրավվի, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարամնիան, փոխանցում է «Գռուզիա-Օնլայն»-ը:

«Մեխանիզմները, որոնք նախատեսված են դատավարության օրենսգրքով, պետք է պահպանվեն», – ասել է Նարամնիան՝ մեկնաբանելով Սահակաշվիլի ունեցվածքն առգրավելու հնարավորության հարցը: Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեի միջոցները առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ:

«Իրավապահները պարտավոր են հետևողականորեն կատարել դատավարության օրենսգրքի պահանջները: Ելնելով դրանից՝ նրանց բոլոր ձեռնարկած քայլերն օրինական են», – ասել է Նարամնիան:

Սահակաշվիլիի ունեցվածքը առգրավելու դատախազության մտադրության մասին այսօր հայտնել է նաև «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: