Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Խաշմանյան. «Մենք սկզբից էլ խմբից դուրս գալու շանս չունեինք»

Սեպտեմբեր 08,2014 14:35

Վաղը «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի Հայաստան-Բելառուս խաղի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում մեր հավաքականի ավագ մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշեց, որ սկզբից էլ պարզ էր, որ խմբից դուրս գալու շանս չկար, համենայն դեպս, ինքն այդպիսի վերլուծություն արել է. «Դուք քաջատեղյակ եք, թե ես երբ եմ ընդունել հավաքականը: Մեզ մնում էր մեկ բան. պահպանողական աշխատանքներ տանել եւ դրա հետ մեկտեղ` կառուցողական: Ասեմ, որ կառուցողական աշխատանքներն ինչ-որ տեղ ստացվել են: Ինչ վերաբերում է ընտրական մրցաշարի արդյունքին, բնական է, որ այն բացասական է: Անձամբ ինձ համար ֆուտբոլում գոյություն ունի ընդամենը մեկ բան` հաղթանակ, երեք միավոր` ցանկացած խաղում: Վաղվա խաղի մասին կարող եմ ասել, որ 21 տարեկանների հավաքականը պատրաստ է ու ամեն ինչ կանի, որպեսզի դրական արդյունքով ավարտի այս մրցափուլը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930