Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին եւ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Սեպտեմբեր 10,2014 18:27

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին եւ ՀԲ  երեւանյան  գրասենյակի նորանշանակ ղեկավար Լաուրա Բեյլիին:

Փոխվարչապետը շնորհավորեց տիկին Բեյլիին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: Ա. Գեւորգյանի  խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր գործընկերներից է, որի հետ տարիների ընթացքում կառուցողական եւ արդյունավետ փոխգործակցություն է ձեւավորվել եւ  որի աջակցությամբ ծրագրեր են իրականացվել գրեթե բոլոր ուղղություններով: «Տարիների ընթացքում այդ ծրագրերի բովանդակությունը փոխվում է, եւ ներկայումս բոլոր ծրագրերն ուղղված են առաջին հերթին Հայաստանի տնտեսության, հանրային հատվածի զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծեց փոխվարչապետը:

Նա նկատեց, որ վարկային եւ  դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ ավելացել է հանրային հետաքրքրությունն ու  վերահսկողությունը, ինչպես նաեւ  ծրագրերն իրականացնողների ու  շահառուների պատասխանատվությունը: Փոխվարչապետը նաեւ ընդգծեց, որ կառավարությունը կարեւորում է բոլոր այդ ծրագրերի՝  հանրային հատվածի ներգրավմամբ իրականացումը:

Լաուրա Բեյլիին իր հերթին նշեց, որ ուրախ է ստանձնել երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը՝ հաշվի առնելով ձեւավորված փոխգործակցության մակարդակը:  «Որպես ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար՝ իմ նպատակն է լինելու ՀԲ խմբի լավագույն փորձը Հայաստան բերելը, ինչպես նաեւ  ձեւավորված փոխգործակցության  շարունակումն ու  ընդլայնումը»,-ասաց տիկին Բեյլին:

Կողմերն այնուհետեւ քննարկեցին ՀԲ աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ եւ ապագա ծրագրերի հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ  տեղական տնտեսությունների եւ զբոսաշրջության զարգացման,  առողջապահական հաստատությունների արդիականացման եւ համայնքներում իրականացվող այլ ծրագրերի ընթացքին: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նաեւ առաջիկայում ձեւավորվելիք  Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930