Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր այցը Լեռնային Ղարաբաղ իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության եւ ազատության համար մղվող պայքարին. ԱԺ փոխնախագահ

Սեպտեմբեր 11,2014 16:51

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ շարունակում են դինամիկ զարգանալ, ինչը մասնավորապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի համար հույժ կարեւորություն ունեցող ԼՂ հակամարտությունում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է:

Հանդիպման ընթացքում, այլ հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին:

Պարոն Շարմազանովը, անդրադառնալով ֆրանսիացի սոցիալիստների՝ օրեր առաջ Հայաստան կատարած այցին, կարեւորեց նրանց այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներգրավվի որպես բանակցային կողմ:
ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, լսելի է դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում է իր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Պատվիրակության ղեկավար Ալեն Ներին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ԼՂՀ կատարած իրենց այցը անհրաժեշտ է դիտարկել մարդու եւ ժողովուրդների իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության տեսանկյունից, որը կարեւորում են որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ երկիր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930