Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը Ադրբեջանին հանձնեց ձերբակալված անչափահաս ադրբեջանցուն

Սեպտեմբեր 11,2014 18:15

Այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանական կողմին են հանձնել սեպտեմբերի 5-ին Ղարաբաղի սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին:

ԼՂ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝  Ղարաբաղի իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ 15-ամյա Մուզաֆարզադեին Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել սահմանային Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930