Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավտոտեխնիկը «համենայնդեպս» երկու օրում 26 էջանոց եզրակացություն է տվել

Սեպտեմբեր 12,2014 16:45

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարան ներկայացած ավտոտեխնիկ փորձագետ Խորեն Զաքարյանը դատարան էր հրավիրվել պաշտպան Նիկոլալ Բաղդասարյանի միջնորդությամբ:

Ժամը 14.00-ից ի վեր փորձագետին հարցեր է տալիս Նիկոլայ Բաղդասարյանը, եւ նրա հարցաքննությունը դեռ չի ավարտվել: Ն. Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե ինչպես է փորձագետը տվել 26 էջանոց եզրակացություն, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին քննիչ Հայկարամ Հակոբյանը որոշում է կայացրել փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ: Նոյեմբերի 4-ին սկսվել է փորձաքննությունը, նոյեմբերի 5-ին փորձագետը միջնորդել է լրացուցիչ ելակետային տվյալներ տրամադրել իրեն, հարցաքննվել են տուժողներ Արթուր, Էմմա, Հայկ Հակոբյանները եւ ըստ տվյալների՝ նույն օրը ժամը 16.30-ին ավարտվել է քննչական գործողությունը:

Vardan_0105

Վարդան Պետրոսյանի պաշտպանին հետաքրքրում էր, թե ինչպես կարող է միաժամանակ հարցաքննվեին տուժողները, զուգահեռ ձերբակալվեր Վարդան Պետրոսյանը, եւ ժամը 16.30-ի դրությամբ ավարտված քննչական գործողություններից հետո փորձագետը նոյեմբերի 7-ին տար 26 էջանոց եզրակացությունը: Փորձագետը այս հարցին պատասխանեց՝ համենայնդեպս տրվել է: Փորձագետին հարցեր տալու ժամանակ տուժող Արթուր Հակոբյանը «առաջարկեց» Նիկոլայ Բաղդասարյանին նստած հարցերը տալ, հորդորեց, որ պաշտպանը չժպտա: «Երբ էրեխուդ կկորցնես, տեսնենք ոնց կպահես», ասաց տուժող Ա. Հակոբյանը: Իսկ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ինքը ժպտաց այն ժամանակ, երբ Ռուբեն Բալոյանը տեղից ասաց, թե ամեն ինչ անում են լրագրողների համար, եւ իր ժպիտը ուղղված չէ տուժողներին: Այնուամենայնիվ, տուժողի նկատմամբ կիրառված սանկցիան վերանայեց դատավորը, նրան թույլատրեց մասնակցել նիստին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930