Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանը ահազանգում է

Սեպտեմբեր 19,2014 15:00

Անվճարունակության տարբեր չափորոշիչներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, 2014 թ. հունիսի 5-ին Երեւան քաղաքում, դռնբաց դատական նիստում, քննելով թիվ ԵԿԴ 0038/01/14 քրեական գործով Էդգար Աշոտի Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով իր կողմից կայացված դատավճիռը՝ դատարանի իրավական վերլուծությունները մասում նշել է՝ «Դատարանը հաշվի առնելով, որ ամբաստանյալ Էդգար Աշոտի Գրիգորյանը չունի մշտական եկամտի աղբյուր, չի ունեցել բավարար միջոցներ պաշտպանին վարձատրելու եւ օգտվել է հանրային պաշտպանի ծառայությունից, գտնում է, որ Էդգար Աշոտի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի սանկցիայով նախատեսված «տուգանք» պատժատեսակի նշանակումը նպատակահարմար չէ, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ դատարանի կողմից նշանակված տուգանքի գումարը նա չի կարող վճարել, ինչպես նաեւ հաշվի առնելով Էդգար Աշոտի Գրիգորյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, դատարանը հանգում է այն համոզման, որ ամբաստանյալի՝ Էդգար Աշոտի Գրիգորյանի ուղղումը հնարավոր կլինի միայն նրան հասարակությունից մեկուսացնելու միջոցով, ուստի վերջինիս նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձեւով` որոշակի ժամկետով, որով հնարավոր կլինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը»:

Նույն դատավորը 2014 թ. մարտի 12-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննելով ԵԱՔԴ /0014/01/14 քրեական գործն ըստ մեղադրանքի` Սանասար Նիկոլայի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատավճռի, վճռեց մասում կիրառել է պատժատեսակ տուգանքի ձեւով, ի դեպ՝ սահմանված տուգանքի առավելագույն չափով. «Սանասար Նիկոլայի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի` 800.000 դրամի չափով»:

Նշված երկու քրեական գործերով էլ որպես պաշտպան հանդես եմ եկել ես՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ:

Երկրորդ գործի դեպքում անվճարունակ լինելու մասին հայտարարությունն արվել է հենց դատական նիստի ընթացքում՝ դատավոր Ա. Բեկթաշյանի ներկայությամբ, իսկ առաջին գործով պաշտպանը ներգրավվել է դեռեւս նախաքննությամբ:

Թ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

հանրային պաշտպան

«Առավոտ» օրաթերթ
18.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930