
Այցի շրջանակներում սեպտեմբերի 21-ին Արցախի ԱԺ շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման մասնակիցները դրականորեն գնահատեցին «Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ» խորագրով կազմակերպվող այցերի արդյունքները Արցախի վարչական շրջանների և Հայաստանի մարզերի միջև հորիզոնական կապերի ձևավորման համատեքստում, ընդգծեցին համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Նույն օրը Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում, «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության վարչական շենքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Լոռու մարզպետի և մարզպետարանի աշխատակիցների, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակիցներիև «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող խնդիրներ:
Այցելության հոգևոր-մշակութային, ճանաչողական ծրագրի շրջանակներում պատվիրակությունը եղավ Նորավանքի,Տաթևի, Գանձասարի, Դադիվանքի վանական համալիրներում, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Տիգրանակերտի հնավայրում և թանգարանում:
Այցի ծրագրի՝ տնտեսական համագործակցության ամրացմանը կոչված բաղադրիչի շրջանակներում պատվիրակությունը այցելեց «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության Կաշենի հանքավայր, ծանոթացավ պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման և նոր լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքներին, այդուհետ այցելեց Դրմբոնի լեռնահանքային համալիր, որտեղ նույնպես կազմակերպվեց ճանաչողական շրջայց: Դրմբոնում Լոռու մարզի պատվիրակությունը մասնակցեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի երգիչների մասնակցությամբ:
Կարդացեք նաև

ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, ինչպես նաև տնտեսական և մշակութային նոր կապերի ստեղծման այլ ծրագրերին աջակցությունը կարևոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում և Արցախում գործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններում, և խմբի ընկերություններն իրականացնում են երկարաժամկետ ծրագրեր այդ համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ:
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



















































