Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնի տեղահանված` հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ՄԻՊ ուշադրության կենտրոնում

Մարտ 23,2026 16:43 Share

Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, որպես բանախոս, մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված պանելային քննարկմանը՝ «Հավաքական անվտանգությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում» թեմայով։

➡️ Պանելային քննարկման ընթացքում Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է 2023 թվականի բռնի տեղահանման ընթացքում և դրանից հետո Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ուղղություններով շարունակաբար և հետևողականորեն իրականացրած միջոցառումները, այդ թվում՝ արագ արձագանքման և մշտադիտարկման չհայտարարված այցերը, լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկումը, փաստահավաք աշխատանքները, իրավունքների խախտումների մատնանշմամբ` արտահերթ զեկույցի հրապարակումը, և այլ ծրագրեր:

➡️ Առանձնահատուկ կարևորվել է կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող բռնի տեղահանված կանանց ներգրավվածությունը։

📌 Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է հանձնառությունը՝ շարունակելու հետևողական ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և ներառականության երաշխավորման ուղղությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031