Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 25,2014 11:56

Հոկտեմբերի 10–ի՝ արձանագրությունների ցյուրիխյան ստորագրման հինգերորդ տարելիցի նախօրեին (այն, որ դա տարելից է, եւ ոչ թե տարեդարձ, կարծես թե արդեն գիտակցում է նաեւ ինքը՝ Սերժ Սարգսյանը), փաստորեն, Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային՝ տալով նրան, կամ գուցե նաեւ՝ իրեն, վերջին շանսը։ Թեեւ՝ գրեթե համոզված կարելի է ասել, որ դա որեւէ ազդեցություն չի ունենա, եւ հաջորդ քայլով ՀՀ նախագահն արդեն պարտավոր կլինի ոչ միայն հետ կանչել այդ արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից, այլեւ հետ վերցնել պաշտոնական Երեւանի ստորագրությունն այդ արձանագրությունների տակից։

Նկատենք, որ սա Դաշնակցության՝ տարիներ ի վեր հնչեցրած պահանջն է ՀՀ իշխանություններից, եւ, թերեւս, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը արձանագրությունները հետ կանչելու հայտարարությունն անում է ՀՀԿ-ՀՅԴ հարաբերությունների վերջին ջերմացման ֆոնին։

Ամեն դեպքում՝ այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հայ-թուրքական էպոպեան այլեւս ուղարկված է «գրողի ծոցը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930