Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Գասպարիին 50 հազար դրամ վարչական պատասխանատվության ենթարկեց

Հոկտեմբեր 02,2014 13:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարչական դատարանում դատավոր Ռաֆիկ Խանդանյանը (լուսանկարում) հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով վճիռը: Այդ վճռով դատարանը բավարարեց ոստիկանության՝ ոստիկանության ներկայացուցչին վիրավորելու հայցը, եւ մերժեց Գասպարիի հակընդդեմ հայցը, այն էր՝ ոչ իրավաչափ համարել ոստիկանության գործողությունները:

Ըստ այդ վճռի՝ դատարանը 50 հազար դրամ վարչական պատասխանատվության ենթարկեց քաղաքացիական ակտիվիստին: Նշենք՝ վճռի հրապարակմանը չէին ներկայացել ո՛չ Վարդգես Գասպարին, ո՛չ էլ իր ներկայացուցիչները:

Aravot.am-ը փորձեց խոսել ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Aravot.am-ը զրուցել է Վարդգես Գասպարիի հետ, զրույցը՝ ավելի ուշ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: