Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարտական դիրքում կապիտանն ու շարքայինն իրար ծեծել են

Հոկտեմբեր 27,2014 20:33

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Սարգիս Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, 2014թ. օգոստոսի  7-ից մինչեւ նույն ամսվա 22-ը զորամասի հրամանատարի հրամանով ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես հրաձգային վաշտի հենակետի պատասխանատու, օգոստոսի 7-ին որպես պետ պարտավոր լինելով ենթակաների միջեւ զորային ընկերասիրության զգացում եւ անձնական արժանապատվություն պահպանում զարգացնելու եւ նրանց համար պատվի եւ զսպվածության օրինակ լինելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, իր հասցեին անվայել արտահայտություն անելու առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող,ժամկետային զինծառայող, շարքային էրիկ Մայիլյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս, հարվածներ հասցնելով  Մայիլյանի մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ալավերդի քաղաքի բնակիչ,1995թ. ծնված Էրիկ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով  ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գնդացրորդ,կոչումով շարքային, զորամասի հրամանատարի համապատասխան հրամանով ընդգրկված լինելով մարտական դիրքում որպես դիտորդ, խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ,158-րդ հոդվածների պահանջները, իր նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Ս. Ղազարյանի հասցեին անվայել արտահայտություն անելու առիթով վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել Ղազարյանին, հարվածներ հասցնելով նրա  մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ս. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  358.1 հոդվածի 1-ին մասով, Է. Մայիլյանին՝  358 հոդվածի 1-ին մասով: Ս. Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, է. Մայիլյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:  Հոկտեմբերի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը  Սարգիս Ղազարյանին եւ էրիկ Մայիլյանին մեղավոր է  ճանաչել  նրանց առաջադրված հոդվածներում, Ս. Ղազարյանին դատապարտել  զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկ տարի ժամկետով, Է.  Մայիլյանին՝ կալանքի մեկ ամիս ժամկետով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խայտառակություն:Մարդկային որակի խնդիր է, ու մի օրվա հարց չի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031