Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը

Նոյեմբեր 11,2014 15:20 Share

ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, արական սեռի անձը Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված Դավիթ Հարոյանն է։

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930