Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում կդադարի CNN-ի հեռարձակումը. Ведомости

Նոյեմբեր 11,2014 15:49 Share

Ամերիկյան «Cable News Network» (CNN) հեռուստաընկերության կաբելային ցանցերով հեռարձակումը մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը կդադարեցվի Ռուսաստանում, ծանուցումը ուղարկել է «Turner Broadcasting System Europe Limited » կաբելային ցանցեր կառավարող ընկերությունը, հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը:

Հեռարձակման դադարեցման պատճառը Ռուսաստանում ԶԼՄ-ների մասին օրենքի մեջ արված փոփոխություններն են:

«Ռուսաստանում լրատվամիջոցները կարգավորող օրենսդրության փոփոխությունների առիթով, «Turner International»-ը CNN-ի հեռարձակման համար Ռուսաստանում այլընտրանքային տարբերակներ են որոնում», – պարբերականին են հայտնել «Turner»-ի ներկայացուցիչները` հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում իրենց կհաջողվի վերադառնալ շուկա:

2014թ. սեպտեմբերին Պետդուման լրատվամիջոցների վերաբերյալ օրենքում փոփոխություն էր կատարել, որը լրատվամիջոցներում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը սահմանափակում է մինչև 20 տոկոս:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930