ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է Ռուսաստանի նախազգուշացումը ստանալու փաստը, ըստ որի՝ դաշինքի կողմից Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակում կազմակերպելու փորձերի դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ կարող հրապարակել բովանդակությունը, բայց այո, մենք ստացել ենք այդ նամակը, և դա մոտավորապես այն է, ինչի մասին նրանք հայտնել են ԶԼՄ-ներին», – ասել է Ռյուտեն՝ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող ռազմատիեզերական համաժողովում։
Միևնույն ժամանակ նա Բալթյան երկրներին կոչ է արել «չանհանգստանալ», իսկ ՆԱՏՕ-ի պետություններին՝ «շարունակել աջակցել Ուկրաինային և ներդրումներ կատարել սպառազինության մեջ»։
Դաշինքի գլխավոր քարտուղարը հերթական անգամ կրկնել է թեզը, որ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է»։
Կարդացեք նաև
Ռյուտեն նաև նշել է, որ «չի հավատում ՌԴ-ի կողմից հնչող սպառնալիքներին»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ, օրինակ, Կալինինգրադի մարզը շրջափակելու ցանկացած փորձի դեպքում միջուկային պատասխանը սահմանված է Ռուսաստանի նորմատիվ փաստաթղթերով, և հենց այդ մասին են ՌԴ դիվանագետները հիշեցնում Եվրոպայում «տաքգլուխներին»։
Ավելի վաղ Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր Բելգիայի կառավարությանը և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին դիվանագիտական նախազգուշացում ուղարկելու մասին, որ Բրյուսելի «արկածախնդիր և անպատասխանատու» քաղաքականությունը մեծացնում է ՌԴ-ի հետ ուղիղ բախման ռիսկը, և որ Ռուսաստանը «Կալինինգրադի շրջափակման ցանկացած փորձի դեպքում կօգտագործի իր սպառազինության ողջ զինանոցը»։



















































