Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետև մեր հանդիպումները՝ միայն տնակային ավաններում. «Շիրակ կենտրոն»

Նոյեմբեր 27,2014 17:29

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ձեռնարկը գնալով ավելի լայն արձագանք է գտնում: Ի տարբերություն նախորդ տարիների, դրան արդեն միացել են ոչ միայն արտերկում բնակվող մեր հայրենակիցներն ու բարեգործական կազմակերպությունները, այլ նաև տեղական իշխանությունները:

Ձմռան վառելափայտի սուղ կարիք ունեցող, ժամանակավոր կացարաններում բնակվող մոտ 1500 ընտանիքների ցուցակ կա մեր ձեռքին: Անցած մեկ ամսվա ընթացքում նրանցից 150-ին կարողացել ենք տրամադրել մեկ-մեկուկես ամսվա վառելափայտ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ու կամավորները յուրաքանչյուր օր 5-ից 7 խորհանարդ մետր վառելափայտ պարկերով բաժանում են վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Ընդհանուր առմամբ դրա մեկ օրվա ծախսը կազմում է մոտ 150.000 ՀՀ դրամ: Նշենք, որ ևս 100 ընտանիքի էլ ծառերի էտումից առաջացած փայտ է տրամադրվել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից:

Հատուկ ուզում եմ նշել, որ «Շիրակ կենտրոնի» այս բարեգործական ձեռնարկին պարբերաբար աջակցություն են ցուցաբերում գյումրեցի ուսանողները:

Այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն համոզված եմ, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ կկարողանանք համատեղ թեթևացնել խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ավելի շատ ընտանիքների բեռը:

Վահան Թումասյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930