Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանին սկսել են նմանացնել Վարդան Ղուկասյանին

Դեկտեմբեր 12,2014 23:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ավագանու հաստատմանը ներկայացրեցին քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ 2015 թվականի բյուջեի նախագիծը: Ավագանու անդամ, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ » ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քաղաքի գլխավոր ֆինանսիստից՝ Լենա Ջիլավյանից հետաքրքրվեց, թե արդյոք պահպանվե՞լ է ՏԻՄ օրենքի 54.1-2 կետի պահանջը, նախապես հանրային լսումներ անցկացրե՞լ են, որևէ խելքը գլխին առաջարկ ֆիքսե՞լ են, որ փաստաթուղթը ներկայացնում են ավագանու հաստատմանը:

Լենա Ջիլյավյանն անկեղծորեն ասաց, որ սուտ չի խոսի, հատուկ լսումներ չեն արել, քանի որ իրենց բյուջեն «խիստ տեսանելի է», տեղադրվել է կայքում, եթե որևէ քաղաքացի առաջարկություն ունենար, կհայտներ իր կարծիքը: «Որ մենք աշխատում են բաց ու թափանցիկ, հատուկ այդ պատճառով, քննարկումներ չենք կազմակերպել», -ասաց Լենա Ջիլավյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ թեև ասաց, որ ինքը համաձայն է Լևոն Բարսեղյանի հետ, այդուհանդերձ այն դրեց քվեարկության:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ օրենքի խախտում է տեղի ունեցել: Նա նաև առաջարկեց հետաձգել բյուջեի նախագծի քննարկումը, մինչև որ չեն անցկացվի հանրային լսումներ: Բյուջեի նախագիծը այդուհանդերձ ընդունվեց. բացի Լևոն Բարսեղյանից, մնացածը մասնակցեցին քվեարկությանը ու կողմ քվեարկեցին, Գյումրու քաղաքապետն էլ առաջարկեց մի լավ ծափահարել:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ավագանու նիստից հետո Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրեց: Նա ասաց, որ թափանցիկ լինելու առումով, նախորդ իշխանությունների հետ համեմատ, որոշակի դրական տեղաշարժ կա: Բյուջեի միջոցները ևս, ի տարբերություն նախորդների, անհամեմատ ավելի խնայողությամբ են ծախսվում:

Լևոն Բարսեղյանը հիշեցրեց նախորդ իշխանությունների օրոք Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում երկու իտալացի հյուրերի 4 գիշերվա  համար կատարած ծախսը, որը կազմել էր  մոտ 4 միլիոն դրամ, և որը, ըստ Լևոն Բարսեղյանի,  թողել էին Սամվել Բալասանյանի վրա: Ըստ բանախոսի, նման շռայլություններ այժմ կամ առայժմ չկան:

Իհարկե, ըստ նրա, կան ծախսեր, որոնք կարող են և չանել, օրինակ՝ 7 միլիոն դրամ համայնքային բյուջեից չծախսել ու Գյումրիում Սայաթ-Նովայի արձան չտեղադրել: Ըստ բանախոսի, այն անտեղի է, ժամանակավրեպ է ու ավելորդ շռայլություն է, և քանի դեռ Գյումրու վերջին անօթևանը արժանավայել կացարան չի ստացել, արձաններից չպիտի խոսենք: Միակ բացառությունը, ըստ Լևոն Բարսեղյանի, Քրք Քրքորյանի հուշատախտակի կամ հուշարձան տեղադրումն է: Մեծ բարերարը  «Լինսի» հիմնադրամի միջոցներով մեծ թվով շենքեր կառուցեց հետերկրաշարժյան Գյումրիում:

«Երկու տարին լրացավ՝ ինչ նոր ավագանին ու նոր քաղաքապետը իրենց գործին են և մնաց երկու տարի, կես ընկավ և ինչ-որ մի հանգրվան է այս իմաստով գնահատելու արվածը և չարվածը: Շատ համառոտ ասեմ, որ թափանցիկության, տեղեկատվական հոսքերի, հանրային իրազեկման իմաստով ես շոշափելի առաջընթաց տեսնում եմ՝ համեմատած քաղաքապետարանի ու ավագանու նախկին գործունեության հետ, երբ որ լրատվամիջոցները գրեթե տեղյակ չէին լինում ավագանու նիստերի մասին կամ բացարձակապես տեղյակ չէին լինում: Ավագանու նիստերը տևում էին 10-15-20 րոպե, ավագանու նիստերի ժամանակ սեղաններին թուղթ չկար, գրիչ չկա, բացեք արխիվային տեսագրություններն ու լուսանկարները, կտեսենք, որ դա այդպես է: Այսինքն` ավագանու անդամներ քվեարկում էին ուղղակի բանավոր ընթերցանությունների հիման վրա», -ասաց Լևոն Բարսեղյանը:

Այդուհանդերձ նա  կարծիք հայտնեց, որ Սամվել Բալասանյանի այսօրվա գործելաոճը իրեն հիշեցրեց նախորդ քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանին, երբ առանց հասարակական լսումների էին բյուջեն քննարկում ու ընդունում: «Դժբախտաբար  այսօր ես սկսեցի զգալ նմանություններ նախորդ քաղաքապետարանի և նախորդ քաղաքապետի վարքի հետ, երբ որ այն ժամանակ պահանջում էինք ավագանու նիստերի մասին պատշաճ իրազեկել, մարդկանց հրավիրել ավագանու նստավայր սահմանել քաղաքապետարանում, պարբերաբար լսում էինք՝ դե ժողովուրդը շփվում է մեզ հետ, ավագանու անդամների տեղ գիտի, տները տեղը գիտի, պետք լինի կգնա, իր ասելիքը կասի, ախպեր ջան, էլ նստավայրս ո՞րն է, էլ ավագանու նիստին գալ, մասնակցելու իմաստը ո՞րն է, և այլ, և այլն…Երևի 10 տարուց ավելի բացատրել ենք ու չենք հոգնում բացատրել, որ օրենքի պահանջը իմ, քո, նրա ուզել-չուզելով չէ, օրենքի պահանջը պիտի կատարվի, լավն է, վատն է, պիտի կատարվի»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armine says:

    Թափանցիկությունը էն լավ տղուց էր գալիս, որ թողեց գնաց էրեվանները: Էս թազա աղջիկը հասցրել է արդեն ցայգի կամեռան ջարդել, լավ է սանոյանը խառնվեց, շուխուռ չեղավ

  2. Անդրանիկ says:

    Լեվոն Բարսեղյանը, թող իր միջոցների թափանցիկությունից խոսի, չիմացանք , թե ոնց ու ինչի հաշվի հարստացավ էնքան, որ մի քանի մեքենաներ ունի, հաջորդը“կուրացել է հա երևի Բարսեղյան Լևոնը, չի տեսնում կամ չի ուզում տեսնելու տալ ,,թե ինչպես է բալասանյանը խժռում քաղաքի բյուջեն`40.000.000 ու 180.000.000,18.000.000 ու 9.000.000 միլիոները վարի տալով չգիտես ինչի վրա, իսկ նմնանությունը Ղուկասյանի գործունեության նրանում է, որ ուզում է Սայաթ-Նովայի արձանը դնել: Դա Ղուկասյան Վարդանի գաղափարն էր, ես հստակ հիշում եմ , որ նա դա ասել էր եթերում:Իսկ երբ բալասանյանը դրեց մուշուրբեն քաղաքի կենտրոնում, սաղ գյումրեցիները ասում էին, այ մարդ առ գառշոկդ գնա, ինչ ես բերել ստեղ տնկել, տար տանդ մոտը տնկե: Սրանից հետո բալասանյանը հասկացավ, որ Ղուկասյանի գաղափարը պետք է գողնալ: Մինչև հիմա ինչ է արել բալասանյանը?ինչ Վարդանը սարքել է, էդ էլ կա, ոչ մի բան չի ավելացրել

  3. Armine-"Alexandrapol"hyuranoci ashxatakcuhi says:

    Հարգելի Լևոն, մարդուն վարկաբերկելուց առաջ, փորձեք ջանք գործադրել և իմանալ ճշմարտությունը:Ալեքսանդրապոլ հյուրանոցում ոչ թե 2 իտալացի, այլ վերականգնողների 17 հոգանոց խումբ է հյուրընկալվել`այդ թվում Արման Ավետիսյանը:Դուք չեք տարբերում 2 -ը 14-ից ?թե ձեռք չի տալիս ճիշտը խոսել, դեռ ավելին, ավագանու շատ ճշմարտախոս անդամ, մեր հյուրանոցը 2մլ.դրամ, զիջել է նրանց կեցության գումարից, իսկ քաղաքապետարանը էդ հոգնած քաղաքպաետով գումարը չի վճարել,բա մի հատ չեք հարցնում , թե ինչու չեն տալիս?բա ձեր գործը որն է? բա հարցրեք , իմացեք, թե էդ ինչ ինքնաստեղծ սանկցիաներ է կիարառում բալասանյանը:Եվ ինչու գապոյանի , ի դեպ ավագանու անդամի հոր հյուրանոցում մնացողների համար ճոխ փոխանցումներ է անում մեր հոգնած , Գյումրու փոխերը տանող քաղաքապետը Եվ ընդհանրապես, ձեր`ավագանու անդամիդ գործը չէ արդյոք? նայել, թե ուր են գնույ քաղաքային բյուջեի գումարները, ինչու են էդքան անբան մարդիկ իմ ու մյուս քաղաքացիների հարկերի հաշվին աշխատավարձ ստանում քաղաքապետարանից, մի հատ փորձեք ուսումնասիրել, չեք անում, որովհետև դուք կողմնակալ եք, և վերջինը, եթե պտի բալասանյանը նմանվի նախկին քաղաքապետին, ապա թող քաղաքը սարքելու նախանձախնդրությամբ նմանվի, նախկին քաղաքապետը քաղացքը ցեխից հանեց, որ սա գա ու նորից քաղաքը ցեխի մեջ կորցնի, դեռ ոչինչ չի արել, միայն արվածն է իրեն վերագրել,Գյումրին սարքողն է սարքել`Ղուկասյանը, դա բոլորը գիտեն, անգամ դուք, իսկ բալասանյանը էդ ժամանակ հարստությունն էր դիզում ու գործ տալով կուսակցությունից կուսակցություն թռնում, այ դրա մասին մտածեք, թե չէ ընկել եք ավագանու քննարկում և այլ ձևական բաների ետևից, գործերից խոսեք և միայն այդ դեպքում հավասարության նշանը գործերի միջև դրեք:Եթե իհարկե կարողնաք բալասանյանի գործերը թվարկել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031