Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ բնակիչ ունի Գյումրին. Սամվել Բալասանյանն անգամ չգիտի

Դեկտեմբեր 12,2014 22:21

Այսօր Գյումրու ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ  քննարկվեց ու հաստատվեց քաղաքի գլխավոր փաստաթղթի նախագիծը: Ինչպես զեկուցեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն,  այս տարին ավարտում են «շատ հավասարակշռված, հիմնավորված բյուջեով ու բարձր ցուցանիշներով»: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2015 թվականի բյուջեն համարեց սոցիալ-մշակութային: Այն կազմում է 3 միլիարդ 234 միլիոն 729 հազար 900 դրամ:

Պետական բյուջեից հատկացվող դոտացիան այս տարի  կազմում  է  1 միլիարդ 166 միլիոն 962, 7 հազար դրամ և 149 միլիոն 641,2 հազար, որը մտնում է  այլ դոտացիաների մեջ:  Ի նկատի ունենալով, որ դոտացիան հատկացվում է նաև ըստ համայնքի  բնակչության թվաքանակի,  Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը քաղաքի գլխավոր ֆինանսիստից՝ Լենա Ջիլավյանից հետաքրքրվեց, թե   բնակչության ի՞նչ թիվ է ընկած դոտացիայի  հաշվարկի հիմքում:  «Էս տարի  դոտացիան հաշվարկելիս  բնակչության թիվը չենք ներկայացրել ընդհանրապես, ընդհանրապես չեն ներկայացնում, ֆինանսների նախարարությունը վիճվարչություններից հավաքագրել է տվյալները բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի համայնքի: Դոտացիա հաշվարկելու  ժամանակ հիմնականում  վերցվում է  բնակչության թիվ, հողահարկ, գույքահարկ,  գույքի հարկն ու  հողի հարկը բնականաբար մենք են տվել, իսկ բնակչության թիվը համայնքը չէր կարող տալ, որովհետև մարդահամար մենք արել և չունենք էդ տվյալները: Հարցրել են վիճվարչությունից, հաշվարկել են դոտացիան, պատրաստի թիվը ներկայացրել են մեզ: Ձեր հարցի պատասխանը, որ մենք բնակչության  թվաքանակը չգիտենք»,- ասաց Լենա Ջիլավյանը:

Նշենք, որ Գյումրու ավագանու ամենաակտիվ անդամը՝ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը,  հանդես եկավ հայտարարությամբ ՝ հրաժարվելով մասնակցել բյուջեի նախագծի քվեարկությանը: Ըստ պարոն Բարսեղյանի, այն  ավագանու քննարկմանն է ներկայացվել առանց  հատուկ հանրային լսումների, առանց բնակիչների կողմից առաջարկների ու դիտողությունների, այսինքն` Տիմ օրենքի խախտմամբ:

Այս մասին քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031