Լրահոս
Օրվա լրահոսը

100-ական եվրո 47 զոհված ազատամարտիկների ընտանիքներին (Տեսանյութ)

Հունվար 05,2015 17:10

Բելգիայում ապրող Ապեր Սարգսյանը, Վահան Չաթլաբաշյանն ու Գրիգոր Բաղդասարյանը տարեմուտից առաջ հանգանակություն կազմակերպեցին, որը դեկտեմբերին բաշխվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թվով 47 զոհված ազատամարտիկների ընտանիքների:IMG_3246

Գրիգոր Բաղդասարյանն անձամբ եկավ Հայաստան եւ հասցեատերերին հանձնեց բելգիահայերի նվերը: 4700 եվրո՝ յուրաքանչյուր ընտանիքին 100-ական եվրո:

Անդրանիկ նախաձեռնությունը շարունակական է լինելու: Նախաձեռնության հեղինակները չեն սահմանափակվելու միայն Բելգիայով:

IMG_3236Աշխարհագրությունն ընդլայնվելու է եւ տարին մի քանի անգամ գեղեցիկ այս նախաձեռնությամբ կլինեն Հայաստանում:

«Երեւանն ու այլ մարզերը դուրս չեն մնալու ծրագրից: Արդեն Եվրոպայի մեկ-երկու քաղաքներից էլ կան արձագանքներ ու այնպես ենք անելու, որ սփյուռքը մեկ անգամ եւս համախմբվի հանուն հայրենասիրության»,-ասաց Գրիգոր Բաղդասարյանը:

IMG_3240Մանրամասները «Աբովյան» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների տեսանյութում:

Արմենակ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Ազատամարտիկները երբ կռվում էին հայրենիքի պաշտպանության համար դժվար թե տեսախցիկներ հրավիրած լինեին ու ամեն կրակած փամփուշտի մասին ի լուր աշխարհի հայտարարած լինեին: Իսկ դուք ի՞նչ եք անում: Լավ է այդ 100 դոլարանոցն էլ տալիս եք, վերջ դարձրիք ձեր ստրուկը:

  2. Լիանա says:

    Իրանց ստրուկը չեն դարձրել բացարձակ, շատ քչերը գիտեն էս նվիրատվության մասին, թող բոլոր երիտասարդնեը, ովքեր գտնվում են արտերկրում իրենց տասական դոլլարները նվիրեն զոհված ազատամարտիկի ընտանիքներին,….երիտասարդները լավ, բարի քայլ են արել, ու ուզում են շարունակական լինի, ուզում են գոնե ինչ որ բանով օգտակար լինեն իրենց հայրենիքին…. Շատ ապրեք տղաններ, արժանի եք գովասանքի :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031