Լրահոս
Օրվա լրահոսը

30 նոյեմբերյանցի մեկնեց հայրենիքը պաշտպանելու

Հունվար 19,2015 13:52

Հունվարի 19-ին Նոյեմբերյանից ազգային  բանակ մեկնեց զինակոչիկների հերթական խումբը՝ 30  հոգի: Միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, տարածաշրջանի համայնքների ղեկավարներ: Զինակոչիկներին բարի ծառայություն եւ բարի վերադարձ մաղթեցին սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը , Նոյեմբերյանի զինկոմ Կամո Հարությունյանը:

zinakoch-2

Զինակոչիկներին իրենց համայնքապետարանների կողմից նվեր փաթեթներ հանձնվեցին: Ծառայության մեկնելուց առաջ  զինակոչիկները եղան Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ուր մոմեր վառեցին, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր  Հրայր քահանա Բեջանյանը նրանց բարեմաղթանքներ հղեց:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031