Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի արարողություն

Հունվար 19,2015 16:38

Հուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեց հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը մատուցել է պատարագ հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը:

Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչներին, որ Հայաստանի իշխանությունների կողմից արվելու է ամեն ինչ հանցագործության հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Տեղեկացվեց համայնքին նաև, որ Գյումրի է գործուղվել Պետերբուրգահայ հայտնի վիրաբույժ Վիլեն Խաչատրյանը, որը վիրահատել է վեց ամսյա փոքրիկ Սերյոժային:

Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստյան արարողություն կատարելուց հետո հայ համայնքի ներկայացուցիչները Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:

Այնուհետև Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով Գյումրի գրեցին, որը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների հիշատակին:
Տեղեկացնենք նաև, որ Գյումրիյում կատարված սպանություններից հետո Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ Սանկտ-Պետերբուրգցիների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031